Երևանի ավագանու որոշմամբ Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցը կանվանակոչվի հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի անվամբ։
Փողոցի անվանափոխության նախագիծը և արվետագետի կենսագրությունը ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նախագիծը ստացավ 52 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներ։