Երևան

Կարեն Դեմիրճյանի արձանի հարակից տարածքում կառուցվում է նոր պուրակ

Կարեն Դեմիրճյանի արձանի հարակից տարածքում կառուցվում է նոր պուրակ. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այս տարի Մարզահամերգային համալիրի բակում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը, որը մեծ հայի նկատմամբ մեր երախտիքի ևս մի խորհրդանիշ է: Զուգահեռ բարեկարգվում է արձանի շրջակայքը, իսկ հարակից տարածքում կառուցվում է նոր պուրակ:

Իր պետականամետ գործունեությամբ՝ Կարեն Դեմիրճյանը հսկայական ավանդ է ունեցել մեր երկրի զարգացման և կայացման հարցում, ինչի արդյունքում տարբեր սերունդներ շարունակում և շարունակելու են Կարեն Դեմիրճյանի անունը հնչեցնել մեր երկրի կարևոր ձեռքբերումները հիշատակելիս»: