Երևանի ավագանին ընդունեց մայրաքաղաքում արտաքին գովազդի ոլորտը կանոնակարգելու մասին որոշում։
Ըստ այդմ, Երևանի վարչական շրջանների ղեկավարներին պատվիրակվում է լիազորություն՝ արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու մասին։
Իր ելույթում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Երևանում իրականացվում են մեծամասշտաբ շինբարեկարգման ծրագրեր․ «Մենք բարեկարգում ենք մանկապարտեզներ, փողոցներ և մայթեր, հիմնանորոգում ենք մանկապարտեզներ, որոնք տասնամյակներով լքված են եղել։ Վերջին 30 տարվա ընթացքում այս ծավալի աշխատանքներ նույնիսկ մեկ տասնամյակում չեն իրականացվել։ Ուզում եմ հատուկ շեշտել այս նախագծի կարևորությունն այն առումով, որ սա ֆինանսական խնդիր չէ, շինբարեկարգման հարց չէ․ սա կրթամշակութային ռեֆորմ է»։
Ավինյանը կրկնեց իր այն համոզումը, որ տան սահմանները չեն ավարտվում ֆիզիկական տան չորս պատերով. «Մեր վերելակը, բակը, փողոցը ևս մեր տունն են։ Եվ ինչպես աղբը չենք թափում սեփական տանը, այդպես էլ այն չպետք է հայտնվի քաղաքի փողոցներում։ Գովազդային այն իրողությունը, որ կա Երևանում, մի մեծ վիզուալ աղբ է։ Դրա ծավալներն առօրյայում չենք էլ նկատում, թե ինչ միջավայրով ենք անցնում՝ քայլելով երևանյան փողոցներով, մտնելով մեր բակեր և այլն։ Չենք պատկերացնում, թե ինչ ներազդեցություն ունի այդ աղճատված ճարտարապետական միջավայրը մեզ վրա»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։