Երևան

Նոր տրոլեյբուսներն արդեն Լարսում են

Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ ապրիլի 15-ից շահագործման են հանձնվել 12-մետրանոց ՄԱՆ մակնիշի ավտոբուսները թվով 14 հատ՝ առաջին երթուղում:

«Նաև կատարվեց 22 համար միկրոավտոբուսային, փոքր դասի ավտոբուսային երթուղում Սիլիկյան թաղամասում ուղեգծի փոփոխություն, որն իր մեջ ներառեց 4, 5, 12 փողոցները և ամսի 16-ից 97 համար միջին դասի ավտոբուսները համալրվեցին շարժակազմերով  և վերչջնականգառը տեղափոխվեց Նուբարաշեն վարչկան շրջան:

Նախատեսվում է ապրիլի 20-ից 38  համարի փոքր դասի ավտոբուսները փոխարինել Հայգեր մակնիշի ավտոբուսներով և  փոեքր դասի ավտոբուսներով արդեն նույնը օր շահագործման հանձնել 40 և  67 համարի երթուղիները: 40 համարը սպասարկում է Նոր Նորք-Քանաքեռ-Զեյթուն, իսկ 67-ը՝ Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանները»,-ասաց նա:

Խոսելով նոր տրոլեյբուսների մակատարարման ժամկետների մասին, Հայկ Սարգսյանն ասաց, թե դրանք արդեն անցել են. «Իրենց չափերից ելնելով վերջերս նոր ստացել են թույլտվություն Լարսի թունելները անցնելու: Նախատեսվում է մինչև շաբաթվա վերջ առաջին խմբաքանակը լինի Երևանում»: