Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նորանշանակ քարտուղար Շավարշ Գրիգորյանին հանձնարարեց աշխատանքներ տանել Երևան քաղաքում համայնքային ոտիկանության ստեղծման հայեցակարգի ուղղությամբ։
«Մենք ունենք հայեցակարգ մունիցիպիալ ոստիկանության ստեղծման՝ ի շարունակություն պարեկային ծառայության ռեֆորմների և մեր միջազգային գործընկերի հետ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Կխնդրեմ, պարոն Գրիգորյան, Դուք ստանձնեք պատասխանատվություն այդ ռեֆորմների իրականացման ուղղությամբ։ Պետք է սկսել քաղաքապետարանի ներսից»,- ասեց Տիգրան Ավինյանը։
Ըստ փոխքաղաքապետի՝ օրենսդրական փաթեթի փոփոխության կարիք է լինելու և Շավարշ Գրիգորյանին այս հարցում կօգնի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, որը կհուշի, թե միջազգային գործընկերների հետ ինչ քննարկումներ ունեն այս պահին։