Երևան

«Կա օդի աղտոտվածության շատ լուրջ խնդիր». Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի օդի աղտոտվածության մակարդակին։

Նրա խոսքով՝ կա օդի աղտոտվածության շատ լուրջ խնդիր, ինչը երեք հարուցիչ ունի. «Առաջինը հանքերն են, որոնք, վստահ եմ գրեթե 100%-ով, փոշու որսիչ կայաններ չունեն։ Երկրորդը շինարարությունն է, որ շատ մեծ ծավալների է հասել։ Նախորդ տարի 4 հզ․-ից ավելի շինթույլտվություն է տրվել Երևանում, և մենք պարտավոր ենք ճիշտ բանաձև գտնել ու խնդիրը լուծել, որ փոշու պրոբլեմը լինի կառավարելի։ Երրորդը տրանսպորտն է, որը մեծ քանակով ավելացել է, և այստեղ ունենք տրանսպորտային ռեֆորմի մեր օրակարգը։ Շարունակաբար հասարակական տրանսպորտն ավելի մեծ առավելություն է ստանալու մեծաքանակ մեքենաների նկատմամբ»։