Երևան

Ապրիլի 24-ին ընդառաջ իրականացվում է Ծիծեռնակաբերդի և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջով տեղեկացնում է, որ բերկարգվում է Ծիծեռնակաբերդի հուշարձանը և հարակից տարածքը։

«Պարոն Ավինյանի հանձնարարականով պատրաստվում է հայտ Ծիծեռնակաբերդ բարձրացող արահետի սալիկապատման համար: Մինչ ամբողջական փոխելը, ապրիլի 24-ին ընդառաջ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչություն ծրագրով այս պահին իրականացվում է հուշարձանի և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ»,- ասվում է գրառման մեջ։