Երևան

Տիգրան Ավինյանը հետևել է Նոր Նորք վարչական շրջանում իրականացված բարեկարգման աշխատանքներին

Նոր Նորք վարչական շրջան կատարած հերթական այցի ընթացքում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ոլորտի պատասխանատուների և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանի ուղեկցությամբ հետևել են վարչական շրջանում 2022թ. իրականացված բարեկարգման աշխատանքներին, ուսումնասիրել և քննարկել 2023թ. նախատեսվող ծրագրերը։

Մասնավորապես՝ Նոր Նորքի 8-րդ զանգվածում հ.186 հիմնական դպրոցի հետնամասում նախատեսվող ֆուտբոլի խաղադաշտի կառուցում, 9-րդ զանգվածի Վիլնյուսի 113, 115 շենքերի հարակից տարածքում բակի բարեկարգում և խաղահրապարակի կառուցում, Ջրվեժի Բանավան 13, 14, 15 շենքերի հարակից տարածքում ֆուտբոլի խաղադաշտի կառուցում:

Հանդիպման ընթացքում բնակիչներն ուղղել են իրենց հուզող հարցերն ու առաջարկները, որոնց մի մասը Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի անմիջական հանձնարարականով ներառվել է 2023թ. բարեկարգման ծրագրերում, մասնավորապես՝ 7-րդ զանգվածում գտնվող թիվ 22 պոլիկլինիկայի հարակից տարածքում՝ Ֆուտբոլի խաղադաշտի և խաղահրապարակի կառուցում, Վիլնյուսի 85 շենքի հետնամասում՝ հանգստի գոտու կառուցում, Ջրվեժի Բանավան 11 շենքի դիմաց՝ խաղահրապարակի կառուցում։ Այս շարքը դեռ շարունակելի է:

Հանդիպման ընթացքում բնակիչների բարձրացրած մի շարք հարցեր և առաջարկներ կներառվեն հետագա ծրագրերում։