Երևան

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շավարշ Գրիգորյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Հայկ Մուրադյանը «Ճարտարապտության և քաղաքաշինության վարչության» պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Պարոն Գրիգորյանը եղել է Առողջապահության փոխնախարար և մենք միասին աշխատել ենք քովիդի ամենածանր ժամանակաշրջանում։ Շնորհավորում եմ Ձեր նշանակման կապակցությամբ»,- հայտարարեց փոխքաղաքապետը։ 

Հայկ Մուրադյանի մասով Տիգրան Ավինյանը նշեց, որ այս վարչությունը երևաի քաղաքապետարանի ամենածանրաբեռնված վարչությունն է և կան խնդիրներ ժամկետանց գրությունների հետ կապված։ «Ժամանակ կար, որ մենք այդ վարչությունը կոչում էինք «սև խոռոչ»։ Ես հուսով եմ, որ այն խնդիրները, որ առկա են վարչությունում տրամաբանական ժամկետներում կլուծվեն»,- ավելացրեց Երևանի փոխքաղաքապետը։