Երևան

Առաջարկվում է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ի անունը դարձնել «Կենդանիների խնամքի կենտրոն»

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ փոխտնօրեն Հարություն Առաքելյանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ, Երևանի ավագանուն է ներկայացվել ՀՈԱԿ-ի կանոնադրության նոր նախագիծը։

«Փոփոխությունները երկար սպասեցնել չեն տալիս:

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյան-ի նախաձեռնությամբ, Երևանի ավագանուն ենք ներկայացրել «Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ-ի կանոնադրության փոփոխության նախագիծ:

Առաջարկվող նախագիծը ենթադրում է ավելացնել կացարանների ստեղծման եւ շահագործման գործառույթները, ինչպես նաև կանոնադրությամբ սահմանված նպատակների շրջանակներում կենդանիների խնամքի և մոնիթորինգի իրականացումը:

Գործառույթների ավելացմամբ պայմանավորված առաջարկվում է փոխել նաև կազմակերպության անվանումը: 

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը անվանափոխել «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ով:

Ավագանու կողմից հաստատում ստանալուց հետո կներկայացնենք նախատեսվող ծրագրերն ու դրանց կարևորությունը»,- տեղեկացրել է նա: