Երևան

«Երևանը կառուցապատողի ու բնակչի միջև դառնում է միջնորդ». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կառավարության չզեկուցվող հարցերի ցանկում ընդունված որոշմանը, որը վերաբերում է Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային շենքերի վերակառուցման ծրագրին։

«Երկար քննարկումների արդյունքում ստեղծեցինք համակարգային լուծում, որը կարող է հիմք հանդիսանալ չորրորդ կարգի շենքերի՝ մնացած ծրագրերի համար, հետագայում նաև՝ երրորդ կարգի վթարային շենքերի համար։ Կարևորագույն կետն այստեղ այն է, որ Երևան քաղաքը դառնում է միջնորդ կառուցապատողի ու բնակչի միջև, և, կարծում եմ, մենք հաջողությամբ իրականացնելու ենք այս ծրագիրը»,- նշել է նա։