«Երևանի կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադարձել է Սայաթ-Նովա փողոցում ծառերի փոխարինման գործընթացին։ Նրա խոսքով՝ հատվում են բացառապես թեղիները, որոնք կորցրել են կենսունակությունը կամ մոտ են դրան։ Ըստ Բեգոյանի՝ դրանց փոխարեն կտնկվեն սոսիներ. «Քանի որ քաղաքի սրտում է, կտեղադրվի սոսի ծառատեսակի պարտեզային ձևը՝ գնդաձև սոսիներ։ Դրանք կտեղադրվեն հենց այսօր»։
Ըստ Բեգոյանի՝ այս ամենն ինքնանպատակ չէ. «Այս գործողությունն արվում է օդի մաքրության համար»։ Նրա խոսքով՝ եղած ծառերն իրենց ֆունկցիան չէին կատարում այլևս, իսկ նոր տեղադրվող ծառերը կկատարեն։
Նա շեշտեց, որ ծառը ոչ թե բնով է չափվում, այլ սաղարթով, և ասել, թե ծառի բունը հաստ էր, սխալ մոտեցում է։