Երևան

Մովսես Գորգիսյանի անվան պուրակը ամբողջապես նոր լուսավորության համակարգ ունի

«Երքաղլույս» ՓԲ ընկերությունը ավարտին է հասցրել Շենգավիթ վարչական շրջանի Մովսես Գորգիսյանի անվան պուրակի արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման և արդիականացման  աշխատանքները: 

Ամբողջությամբ վերակառուցվել է արտաքին լուսավորության ցանցը և տեղադրվել են նոր ԼԵԴ տեսակի լուսատուներ: