Երևան

Նոր Նորքում Կասկադի մոտիվներով նոր այգի կկառուցվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոր Նորքում Կասկադի մոտիվներով նոր այգի կկառուցվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ ծրագրել են հիմնանորոգել Նոր Նորք վարչական շրջանի սբ․ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի այգին. «Այս այգու առումով ամենահետաքրքիր մասն այն է, որ կասկադի կառուցում է լինելու՝ թամանյանական նախագծի մոտիվներով, մոտավորապես 1.4 հա տարածք կանաչապատվելու է»։

Ավինյանը տեղեկացրել է, որ բարեկարգվելու է սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շրջակա տարածքը. «Այս ծրագրերը, որ եկեղեցու հետ են կապված, Մայր Աթոռում քննարկել ենք վեհափառի հետ և իր համաձայնությունն ենք ստացել»,- ասել է նա։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական