Երևան

Երևանում շարունակվում է կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանում շարունակվում է կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինումը նոր, արժեքավոր ու երկարամյա ծառատեսակներով:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այսօր վաղ առավոտից մեկնարկել է Սայաթ-Նովայի պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Տերյան փողոց միջանկյալ հատվածի ծառերի փոխարինումը:

Կենսունակությունը կորցրած, հիվանդ թեղիների հատումից անմիջապես հետո տեղում տնկվել են մոտ 15 տարեկան գնդաձև սոսիներ:

ՀՈԱԿ-ի մասնագետները նշում են՝ գործընթացը կարևոր է մայրաքաղաքի կանաչ ֆոնդի առողջացման, երիտասարդացման համար: Տվյալ հատվածում ընդհանուր առմամբ կփոխարինվի շուրջ 50 ծառ: