Երևան

Գարեգին Բ-ն և Տիգրան Ավինյանն անդրադարձել են եկեղեցիների պահպանման և տարածքների բարեկարգման խնդիրներին

Ապրիլի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել քաղաքամայր Երևանում Հայոց Եկեղեցու առաքելության արդյունավորմանն ի նպաստ ձեռնարկվող քայլերին, մասնավորապես եկեղեցիների և եկեղեցական կառույցների բարվոք պահպանման և տարածքների բարեկարգման խնդիրներին։

Այս առումով կարևորվել է գործակցությունը քաղաքապետարանի հետ՝ ապահովելու երևանցիների հոգևոր կյանքի պատշաճ կազմակերպումը։ Խոսվել է նաև Երևան քաղաքի առկա խնդիրների և զարգացման ծրագրերի մասին։