Երևան

«Արամ Մանուկյանի արձանի շուրջ աստիճանահարթակի մաշված քարերը փոխարինվելու են նոր քարերով»․ Խորեն Գրիգորյան

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հանրապետության հրապարակ մետրոկայանի հուշարձան շինության Արամ Մանուկյանի արձանի շուրջ աստիճանահարթակի առավել մաշված քարերը փոխարինվելու են արդեն իսկ շինհրապարակում գտնվող նոր քարերով:

Ճարտարապետական կառույցի համահեղինակ Մկրտիչ Մինասյանն էլ իր խորհրդատվությամբ աջակցելու է կառույցը մաքսիմում բնականին մոտ վերանորոգմանը»: