Երևանի ավագանին այսօր՝ ապրիլի 11-ին, արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն է։ Ավագանու անդամները, սակայն, ներկա չեն նիստին։
Երևանի քաղաքապետի տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հայտարարեց, որ քվորում չկա. «Ղեկավարվելով Երևանի ավագանու կանոնակարգի 114-րեդ կետի 3-րդ ենթակետով՝ հայտարարվում է 30 րոպե ընդմիջում»։
Հիշեցնենք, ավագանու վերջին նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը տեղեկացրել էր, որ ավագանին պահպանելով օրենքով սահմանված ընթացակարգը, ընտրության օր կնշանակի, որպեսզի խմբակցությունների՝ թեկնածու առաջադրելու իրավունքն ապահովվի։ Բայց իրենց խմբակցությունը որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել, հետևաբար չեն ներկայանա նիստին։