Երևան

Արամ Մանուկյանի արձանի շրջակայքի որոշ հատված շինարարության մեջ ներառված չի եղել

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը մանիպուլյացիա է անվանել Արամ Մանուկյանի արձանի շրջակայքում աշխատանքների անորակության մասին խոսակցությունները։

«Արամ Մանուկյանի արձանի շրջակայքի որոշ հատված շինարարության մեջ ներառված չի եղել, առանձին մրցույթ է հայտարարվել, և այս պահին իրականացվում են վերանորոգման աշխատանքներ»,- ասել է նա՝ մանիպուլյացիա որակելով այն խոսակցությունները, որ իրենց կատարած աշխատանքները որակով չեն․ «Այդ հատվածներում շինարարական աշխատանք չի էլ ձեռնարկվել»:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց. «Եթե մի գործ անում ենք, պետք է ամբողջական անենք, պետք է տեղեր չթողնենք, որոնք ներառված չեն նախագծում: Թե չէ առիթ ենք ստեղծում մարդկանց՝ սելֆիներ անելու ջարդված քարերի հետ»,- ասաց նա։