Երևան

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանը ներկայացրեց «Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության» նոր պետին։ 

Այդ պաշտոնը զբաղեցնում է Յակով Ասատրյանը, որը զբաղեցնում էր Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնը։

Տիգրան Ավինյանը նշեց, որ հաջորդ գործակարգավարականից արդեն կուզեր հասկանալ, թե մեր մոտ, որ ստանդարտները չեն պահվում։ 

«Հաշվի առնելով այն ծավալը շինարարության, որ տեղի է ունենում քաղաքում և անզեն աչքով տեսանելի ստանդարտների չպահպանումը, կարծում եմ՝ արձանագրումների թվերը դեռևս շատ համեստ են։ Այստեղ պետք է աճողական տեմպ ունենանք, որը իր հետ պետք է բերի ստանդարտների պահպանմանը»,- ավելացրել Երևանի փոխքաղաքապետը։