Երևան

«Անհասկանալի է՝ ինչու խնդիրը մինչև հիմա չի լուծվել». Տիգրան Ավինյանը՝ Դավթաշենում ջրագծի խնդրի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ եղավ Դավթաշեն վարչական շրջանի Միկոյան փողոցում ջրագծի խնդրին։ Կառուցապատման աշխատանքների ժամանակ հողի շերտ է լցվել ջրագծի վրա, քաղաքապետարանի ներկայացուցիչներին կառուցապատողները խոստացել են լուծել խնդիրը։

Անդրադառնալով տեղի ունեցածին՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ անհասկանալի է, թե ինչու խնդիրը մինչև հիմա չի լուծվել. «Իրենց լուծումները ստանալուց, աշխատանքները կատարելուց հետո արդեն իրենց առաջարկներով առաջ կգնանք»,- նշեց Տիգրան Ավինյանը։