Երևան

Նոր անտառտնկարկի հիմնում «Եռաբլուր»-ում. ընտրվել է համապատասխան ծառատեսակային կազմ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Նոր անտառտնկարկի հիմնում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից լանջերի նախագծի շրջանակում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում ձևավորված մասնագիտական խմբի կողմից գիտականորեն հիմնավորված մշակվել և նախագծվել են անտառտնկման և տեղաբաշխման սխեմաներ։

Հիմք ընդունելով տարածքի ռելիեֆի բազմազանությունը և պրոֆիլի կտրտվածությունը, ապահովելու համար հողակլիմայական և բուսաաճման պայմանների միատարրություն, տարածքը բաժանվել է հատվածների։

Հաշվի առնելով յուրաքանչյուր հատվածի առանձնահատկությունը՝ ընտրվել է համապատասխան ծառատեսակային կազմ։