Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց-Խաչատրյան նորաբաց ճանապարհին հարող տարածքները բարեկարգվելու են: Այս մասին իր «ֆեյսբուքի» էջով տեղեկացնում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը։
«Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց-Խաչատրյան նորաբաց ճանապարհին հարող տարածքները բարեկարգվելու են: Բազմաթիվ ավտոտնակների ապամոնտաժման արդյունքում տարածքն ամբողջությամբ կանաչապատվելու է: Կառուցվելու է ժամանակակից հանգստի գոտի՝ զբոսայգի և մանկական խաղահրապարակ:
Այս պահին, «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի օգնությամբ մեկնարկել են մաքրման աշխատանքները: Ավտոտնակները շահագործողների հետ արդեն իսկ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն: Հարակից, Խաչատրյան փողոցում, անկախության պայքարի նվիրյալ, հերոս Վարդան Պապիկյանի հիշատակին նվիրված պուրակը նույնպես բարեկարգվելու է և կանաչապատվելու»,- ասվում է գրառման մեջ։