Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Նոր-Նորք վարչական շրջանում՝ Ա․ Միկոյան փողոցում հիմնվել է նոր ծառուղի՝ մոտ երեք տասնյակ Սոսի արևելյան ծառատեսակով։
Աշխատանքներն իրականացվում են «Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով։ Ինվազիվ ծառերի հեռացում» ծրագրի շրջանակում։