Երևան

Ընթացիկ նորոգման պատճառով՝ կփակվի Սեբաստիայի խաչմերուկից մինչև Տիչինա փողոցի Զ. Անդրանիկի խաչմերուկ ճանապարհահատվածը

Ընթացիկ նորոգման պատճառով՝ կփակվի Սեբաստիայի խաչմերուկից մինչև Տիչինա փողոցի Զ. Անդրանիկի խաչմերուկ ճանապարհահատվածը

Երևանի քաղաքապետարանի տեղեկացնում են, որ 2023թ. ապրիլի 4-ից մինչև 2023թ. ապրիլի 20-ն ընթացիկ նորոգման աշխատանքների պատճառով փակ է լինելու Տիչինա փողոցի՝ Սեբաստիայի խաչմերուկից մինչև Տիչինա փողոցի Զ. Անդրանիկի խաչմերուկ ճանապարհահատվածը: 

«Հարգելի  քաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության «Երևան քաղաքի մինչև 200 կմ ճանապարհների ընթացիկ նորոգման աշխատանքներ» ծրագրով նախատեսվում է 2023թ. ապրիլի 4-ից մինչև 2023թ. ապրիլի 20-ն ընթացիկ նորոգման ենթարկել Երևանի Տիչինա փողոցը: 
Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում  փակ է լինելու Տիչինա փողոցի՝ Սեբաստիայի խաչմերուկից մինչև Տիչինա փողոցի Զ. Անդրանիկի խաչմերուկ ճանապարհահատվածը: Վարորդներին առաջարկում ենք՝ որպես շրջանցիկ ճանապարհ դարձնել Զ. Անդրանիկի և Շահումյան 16 փողոցները: 
Ապրիլի 4-ից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում էլ ընթացիկ նորոգման կենթարկվի  Մոլդովական փողոցը: Այդ հատվածում՝ Գայի պողոտա-Մոլդովական փողոց խաչմերուկից մինչև Թոթովենց-Բագրևանդ-Վախթանգովի փողոցների խաչմերուկ երկկողմանի երթևեկությունը կապահովվի ճանապարհի կեսով: 
Նախապես  հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառվող ժամանակավոր անհարմարության համար»,- այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական