Երևան

Նոր ձեռք բերված ավտոբուսները կնվիրաբերվեն «Երևանի ավտոբուս» ընկերությանը

Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվում է նոր ձեռք բերված 87 MAN և 150 Zhong Tong մակնիշի ավտոբուսները նվիրատվությամբ «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությանը հանձնելու մասին նախագիծը։

Քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը մանրամասնեց, որ այս պահին շահագործվում է 29 շարժակազմ, որի մեջ ընդգրկված է 359 տրանսպորտային միջոց։ Նրա խոսքով՝ նոր ավտոբուսներն ապրիլից արդեն կշահագործվեն:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, թե մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումները միայն ավտոբուս գնելով չեն ավարտվի. «Մենք դեռևս միասնական տոմսային համակարգի ներդրման խնդիր ունենք»։