Երևան

«Կենդանաբանական այգին տեղափոխելու ծրագիր կա». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու արտահերթ նիստին տեղեկացրել է, որ կենդանաբանական այգին տեղափոխելու և կենդանիներին ավելի լավ, ավելի բաց պայմաններում պահելու ծրագիր կա։

Նրա խոսքով՝ եղած կենդանաբանական այգու պայմանները բավարար չեն. «Երևան պարկի հատվածում 150-157 հեկտար է։ Ունենք անտառտնկման, կանաչապատման և կենդանաբանական այգին տեղափոխելու, ավելի լավ պայմաններում պահելու մեծ ծրագիր»։

Նա նաև շեշտել է, որ Երևանում պետք է կրկնակի ավելացնել կանաչապատման ծավալները։