Երևանի ավագանին վաղն արտահերթ նիստ կգումարի։ Օրակարգում ընդգկրված է մեկ հարց՝ նոր ձեռք բերված ավտոբուսները «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց նվիրելու մասին։
«Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նոր ներկրված թվով 150 հատ Zhongtong bus LCK6860HGN մակնիշի և թվով 87 հատ MAN LION’S CITY 12C մակնիշի ավտոբուսների շահագործումը նախատեսվում է հանձնել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը՝ Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում։ Նախատեսվում է քաղաքային տրանսպորտի թվով 29 ավտոբուսային երթուղիները համալրել նոր շարժակազմով և ավելացնել ավտոբուսային երթուղիների քանակը՝ միաժամանակ ավելացնելով ուղևորափոխադրումների ծավալը և ստեղծելով նոր աշխատատեղեր:
Արդյունքում հնարավորություն կստեղծվի կանոնավորելու ներհամայնքային ուղևորափոխադրումների գործընթացը, զգալիորեն բարելավելու ուղևորների սպասարկման վիճակը և որակը»,- նշված է որոշման նախագծի հիմնավորումներում: