Երևան

«Սովետական միության փլուզումից հետո առաջին անգամ է այս չափի զբոսայգի կառուցվում Երևանում». վարչական շրջանի ղեկավար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Նոր նորք» վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը մանրամասներ ներկայացրեց «Տորք Անգեղի» այգում իրականացվող շինարարական աշխատանքների մասին։

«Սովետական միության փլուզումից հետո առաջին անգամ է, որ այս չափի զբոսայգի է կառուցվում Երևան քաղաքում՝ գրեթե 1 կմ երկայնք ունեցող»,- ասել է Մհերյանը։

Ըստ վարչական շրջանի ղեկավարի՝ այգին կունենա բոլոր կոմունալ հարմարությունները՝ բիոզուգարաններ, վազքուղիներ, մանուկների համար նախատեսված հատվածներ, ամֆիթատրոն։ 

«Նախագիծը ուրբաթ օրը կտրվի վարչական շրջանին, և շինբարեկարգման կողմից հավանության արժանանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում կտեղադրենք արդեն մրցույթի»,- ավելացրել է Արմեն Մհերյանը։