Միջազգային գործընկերների աջակցությամբ ու համայնքային ծրագրերով այս տարի հիմնանորոգումից հետո շահագործման կհանձնվի 22 մանկապարտեզ:
Շինբարեկարգման ծրագրերով ընթացքի մեջ են նաև այգիների բարեկարգման, պոլիկլինիկաների, կամրջային կառուցվածքների նորոգման աշխատանքները:
Փոխքաղաքապետ Ավինյանը հանձնարարել է համայնքային բոլոր ծրագրերի նախագծերում, ինչպես նաև կառուցապատողներին տրվող շինթույլտվությունների ժամանակ պարտադիր պահանջ սահմանել հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ապահովումը:
Այսուհետ ավարտական ակտերը տրամադրելուց առաջ հաշվի կառնվի նաև դենդրոնախագծերի լիարժեք իրագործումը: