Երևանի վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ հանդես կգան զեկուցումներով. այս մասին տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը. «Նրանք կունենան իրենց զեկուցման ձևը և այն ծրագրերը, որոնցով պարտադիր զեկույց պետք է ներկայացնեն»։
Ավինյանը նշեց, որ ներդրվելու է ճկուն կառավարման համակարգ. «Կառավարման նման համակարգ ներդնելով՝ մեր աշխատանքն էականորեն կհեշտացնենք»։