Երևան

Ամիրյան փողոցի էլեկտրական լարերի գետնանցման գործընթացը կսկսվի այսօրվանից

Երևանի Ամիրյան փողոցի էլեկտրական լարերի գետնանցման գործընթացը կսկսվի այսօրվանից։ «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Անդրանիկ Թևոսյանը տեղեկացրել է, որ գործընթացը կտևի 21 աշխատանքային օր. «Ընդհանուր առմամբ 28 փողոց է այդ ծրագրի մեջ, այս պահին Աճառյանում ու Մյասնիկյանում են աշխատանքները շարունակվում, այսօր Ամիրյանում են կսկսվեն, հետագայում քննարկումների արդյունքում կորոշենք՝ ո՞ր փողոցներն են հետո լինելու»։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ առաջարկել է ներկայացնել փողոցները՝ ըստ առաջնահերթությունների։