Երևան

Քննարկվել է Նոր Նորքի 6-րդ զանգվածում ոռոգման համակարգի անցկացման և կանաչապատման հարցեր

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի և ոլորտի այլ պատասխանատուների հետ աշխատանքային շրջայց է իրականացրել Նոր Նորքի 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի 2-րդ նրբանցքում։

Քննարկվել են ապօրինի ցանկապատած տարածքների ազատմանը հաջորդած բարեկարգման աշխատանքների շրջանակում տարածքում ոռոգման համակարգի անցկացման, կլիմայական պայմաններին համապատասխան ծառատեսակների տնկման և կանաչապատման ոլորտին առնչվող մի շարք հարցեր