Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթականա գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Փոխքաղաքապետը հետաքրքրվեց աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի ներկայացուցչից (ԳԱՍԿ), թե ինչ են արել այս ընթացքում ապօրինի շինաղբի տեղափոխման կանխման ուղղությամբ։
«Խնդրահարույց է այն, որ մենք գիտենք խնդրի մասին, մենք գիտենք, որ սա խախտում է ու ստացվում է, որ չենք կարողնում «դեմը առնել»։ Դա ամոթ է, ուղղակի ամոթ է մեզ՝ բոլորիս։ Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է 2 շաբաթվա ընթացքում Երևան քաղաքում ամբողջապես լուծվի»,- ասել է Տիգրան Ավինյանը։