Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանի գլխավորությամբ աշխատակազմի պատասխանատուները 6-րդ զանգվածում հետևել են ապօրինի զավթած տարածքների ազատմանը հաջորդած բարեկարգման աշխատանքների ընթացքին։
Այնուհետև կանգառասրահի տեղադրման նպատակահարմար վայր ընտրելու նպատակով պատասխանատուները շրջայց են իրականացրել Գյուրջյան փողոցում:
 
                
             
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                