Երևան

Երևանյան 10 գետնանցումներում հենաշարժողականության խնդիր ունեցողների համար կտեղադրվեն վերելակներ

Հաշմանդումություն ունեցող քաղաքացիները պետք է ունենան հասարակությանն ինտեգրվելու բոլոր հնարավորությունները. համակարգային ի՞նչ փոփոխություններ ու լուծումներ են հարկավոր, որպեսզի Երևանը դառնա հարմար քաղաք նրանց համար: Ոլորտում առկա խնդիրներին ու թերացումներին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթանում է շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման շրջանակում:   

Տեղային  հարցերից միչև ընդհանրական փոփոխություններ ու վերահսկողության ապահովում. հանդիպմանը մասնակից կազմակերպությունները տարբեր խնդիրներ են բարձրաձայնում: Ընթացիկ տարում երևանյան տասը գետնանցումներում կմեկնարկի հենաշարժողականության խնդիր ունեցող անձանց համար շուրջ 20 վերելակների ձեռքբերման և տեղադրման գործընթացը, համայնքը հստակ դիրքորոշում կունենա նաև շինթույլտվությունների տրամադրման կարգի վերաբերյալ:

Խնդրի հանրային ընկալումից մինչև կրթություն և մատչելի միջավայր. փոխքաղաքապետ Ավինյանը նկատում է՝ համայնքը և պետությունը մեծ դեր ունեն Երևանը հասանելի քաղաք դարձնելու հարցում: Հանդիպումը կարևոր դերակատարում կունենա գործողությունների ծրագրի մշակման համար: Ի դեպ, առաջարկվող նախագծերը փուլ առ փուլ կյանքի կոչելու հարցում քաղաքի գործընկերն ու աջակիցը կդառնան ոլորտային խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները:  

Մանրամասները՝ տեսանյութում.