Երեկ Դավթաշենի կենտրոնական այգու վերջնամասում ապամոնտաժվեցին ինքնակամ կառուցված երկաթբետոնյա հիմքով ցանկապատ տարածքներ. այս մասին հայտնում են վարչական շրջանի աշխատակազմից։
«Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության համատեղ նմանատիպ գործառույթները լինելու են մշտական և շարունակական:
Բնակչությանը հորդորում ենք զերծ մնալ ապօրինի հողազավթումներից և ինքնակամ շինաշխատանքներից»,- տեղեկացնում է վարչական շրջանի աշխատակազմը: