Երևան

«30 օրից նոր ավտոբուսները գիծ կմտնեն». Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«30 օրից նոր ավտոբուսները գիծ կմտնեն». Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում հայտարարել է, թե Երևանում MAN ավտոբուսների ներկրմանը սպասել են այս տարվա հունիսին․ «Ավտոբուսները մոտ 4-5 ամիս շուտ ենք ստացել ու բախվել խնդրի։ Ես ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից, որովհետև ակնկալվում էր, որ մարտի 1-ից 237 նոր ավտոբուս՝ 12 մետրանոց 87 MAN և 150 Zhongtong, կարողանայինք տեսնել Երևանում։ 

Ցավոք սրտի, դա մեր մեղավորությունն ու պատասխանատվությունն է, և ես դրա համար ներողություն եմ խնդրում:

Ինչ վերաբերում է այս ավտոբուսների շահագործմանը, մոտավորապես 30 օրից նոր ավտոբուսները գիծ կմտնեն։ Զուգահեռ մրցույթներ ենք անցկացնում, որոշակի գործընթաց կա»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական