Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 19 ℃

Рус Eng

Ներկայացվել են ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորված մայրաքաղաքում իրականացված ծրագրերը

Երևան

16 Մարտի, 22:24

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետին են ներկայացվել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ (ԱՄՆ ՄԶԳ) Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի, Կանանց աջակցման կենտրոնի և «ԱՌՆԱՊ» հիմնադրամի կողմից իրականացվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի՝ վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքները:

Մասնավորապես, ամփոփվել են Երևանի քաղաքապետարանում սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման նպատակով 2019-2023թթ. իրագործված ծրագրերի արդյունքները: Համատեղ իրականացվել են՝ 

1. «Երևան քաղաքում երեխանների և սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման և կայացման առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստումներ, մասնագիտական սուպերվիզիա վարչական շրջաններում, մշակվել են աշխատակիցների կատարողականի գնահատման ու սոցիալական աջակցության տրամադրման անհատական ծրագրի գործիքներ։

2. ԱՄՆ ՄԶԳ-ի հետ «Տվյալներ ազդեցության համար» Data for impact (D4I) ծրագրի շրջանակում էլ Երևանի սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետների կողմից ամփոփվել են բնակչության սոցիալական վիճակի տեղեկատվության ստացման աղբյուրների ուսումնասիրության արդյունքները, որոնք էլ ուղղված են էլեկտրոնային հարթակի մշակմանն ու կիրառմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սոցիալական ոլորտի մի շարք հարցեր, վեր հանվել որոշ խնդիրներ ու դրանց լուծմանն ուղղված առաջարկներ:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը