Երևան

Հատման և փոխարինման ենթակա ծառերի վրա փակցված կլինի ծառահատման հաստատված գրություն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ծառայությունից տեղեկացնում են, որ հատման և փոխարինման ենթակա ծառերի վրա փակցված կլինի ծառահատման հաստատված գրություն։

«Հարգելի քաղաքացիներ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ այսուհետ հատման և փոխարինման ենթակա ծառերի վրա փակցված է լինելու ծառահատման տոմսով հաստատված գրություն»,- ասվում է տարածած հաղորդագրության մեջ։