Երևանի քաղաքապետարանը քննարկում է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թանգարան հիմնելու հարցը։
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ Թամանյանի ծննդյան 145-ամյակի միջոցառման օրը հանդիպել է նրա թոռան՝ Գագիկ Թամանյանի հետ. «Նա մեզ հայտնեց, որ մոտ 1500-ից ավելի ցուցանմուշներ են պահպանվում իրենց տանը։ Մենք պայմանավորվել ենք, որ քննարկելու ենք Թամանյանի՝ առանձնացված թանգարան ունենալու հարցը։ Գագիկ Թամանյանին խնդրել ենք ներկայացնել, թե կոնկրետ ինչ նմուշների մասին է խոսքը։ Իրենց հետ աշխատելով, կարծում եմ, թանգարանի հարցը կլուծենք հենց այս տարվանից սկսած»։