Երևանի մի շարք փողոցներ կանվանակոչվեն հայտնի անձանց անունով։
Երևանի ավագանու նիստում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց որոշման նախագիծը, համաձայն որի՝ Արաբկիրի 45-րդ փողոցն առաջարկվում է անվանակոչել հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀՍՍՀ և ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի անվամբ, իսկ Արաբկիրի 47-րդ փողոցը՝ թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անվամբ։