Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 12 ℃

Рус Eng

Արվեստի լեզուն խոսուն է բոլոր ժամանակներում․ քաղաքապետարանում հյուրընկալվել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանը

Երևան

13 Մարտի, 20:29

Քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է քանդակագործ, մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի հեղինակ Ալբերտ Վարդանյանին:

Շնորհակալություն հայտնելով արվեստագետին՝ Լևոն Հովհաննիսյանն ընդգծել է, որ արվեստի լեզուն խոսուն ու ազդեցիկ է բոլոր ժամանակներում և հեղինակի աշխատանքը ազգային միասնականության յուրօրինակ կոչ է: Ալբերտ Վարդանյանը, պատմելով «Ազդեցություն և հակազդեցություն» գործի մասին, նշել է, որ այն իր համար ավելին է, քան պարզապես արվեստի գործ, այն պատմություն է անցյալի մասին և խորհուրդ՝ ապագայի համար:

Զրույցի ընթացքում Լևոն Հովհաննիսյանը, հանդիպմանը ներկա քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանն ու Ալբերտ Վարդանյանը խոսել են նաև առաջիկա անելիքների մասին, քննարկել ստեղծագործական նոր համատեղ նախագծերի հնարավորությունները:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը