Տիգրան Ավինյանը և Կամսար Բաբինյանը շրջայց են կատարել Նազարբեկյան թաղամասում (լուսանկարներ)
Երևան
12 Մարտի, 18:36
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները այսօր հանդիպում շրջայց իրականացրին Նազարբեկյան թաղամասում, որտեղ վերանորոգված ֆուտբալային դաշտում կայացավ ընկերական խաղ «Օնոր» ֆուտբալային ակումբի դպրոցահասակ երեխաների և վարչական շրջանի աշխատակազմի հետ։
Փոխքաղաքապետը լսեց բնակիչների կողմից բարձրաձայնած տարաբնույթ հարցերը և տեղում ծանոթացավ առկա խնդիրների հետ, որոնց լուծման համար տրվեց հանձնարարականներ։
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը վերոնշյալ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ներկայացրեց վարչական շրջանի կողմից ձեռնարկվելիք աշխատանքների ընթացքի մանրամասները։
Հետևեք մեզ Telegram-ում