Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 19 ℃

Рус Eng

Հիմնանորոգվել է Երևանի թիվ 82 մանկապարտեզը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևան

10 Մարտի, 16:48

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվել է թիվ 82 մանկապարտեզը:

Փոքրիկների համար ստեղծված պայմաններին ծանոթացել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

80-ական թվականներին հիմնադրված նախակրթարանը երբևէ չէր հիմնանորոգվել:

Ծրագրի շրջանակում իրականացվել են ջերմամեկուսացման աշխատանքեր, տեղադրվել են ջեռուցման և օդափոխության նոր համակարգեր,  արդիականացվել են ջրամատակարարման և կոյուղու ցանցերը:

Նախագիծն, ի դեպ, հնարավորություն է տվել կրկնապատկել գործող խմբերի թիվը. չորսի փոխարեն այսուհետ մանկապարտեզը կաշխատի ութ խմբով և կընդունի շուրջ 240 փոքրիկի:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հիմնանորոգումից հետո շահագործման է հանձնվել նաև Երևանի թիվ 179 դպրոցի ֆուտբոլի դաշտը:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը