Մարտի 7-ից ապրիլի 7-ը Երևան քաղաքի պատմության թանգարանում գործելու է Արմեն Վարդապետյանի զարդերի «Կիլիկիա» հավաքածուի ցուցադրությունը, որում ներառված են Կիլիկյայի հայկական մանրանկարերի ներշնչանքով ստեղծված զարդեր:
Մանրակրկտորեն պատրաստված, ինքնատիպ աշխատանքները տպավորում են նաև պատմական այդ ժամանակահատվածին բնորոշ գունային լուժումներով:
Զարդերից բացի, ցուցադրությունում ներկայացված են նաև քանդակներ և գծանկարներ, որտեղ հեղինակը դիտողին փորձել է հաղորդակից դարձնել Կիլիկիայի մշակույթին ու պատմությանը:
Արմեն Վարդապետյանը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, իսկ 2021 թ.-ին կայացած զարդերի 9-րդ միջազգային ցուցահանդեսում արժանացել է I-ին կարգի դիպլոմի: