Կոմիտասի պողոտայի սկզբնամասում գտնվող Մ. Մկրտչյան հրապարակի և «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Տարածքը մաքրվում է տարիներ առաջ այգում կառուցված շինությունների ապամոտաժման հետևանքով կուտակված շինաղբից և փոշուց:
Ծավալուն այս աշխատանքները կազմակերպել և գործընթացի իրականացմանը հետևել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը: Կարճ ժամանակահատվածում այգին դառնալու է երևանցիների ամենասիրված հանգստի գոտիներից մեկը: