Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի առթիվ։
«Սիրելի կանայք, սիրելի աղջիկներ,
Մարտի 8-ի խորհուրդը առաջին հերթին կանանց իրավունքների ու ազատությունների մասին է։
Ինքս բախտ ունեմ կնոջս՝ Մարիամի հետ երեք դուստրերիս դաստիարակել: Համոզված եմ, որ մեր երեխաների սերունդը կնոջ իրական ուժը գիտակցած և կարծրատիպերը հաղթահարած է մտնելու մեծ կյանք, իսկ մեր կարևոր դերը նրանց հարթ ճանապարհով ապահովելն է:
Շնորհավոր մարտի 8»։