Երևան

Երևանի ոչ մի վարչական շրջան և ոչ մի երևանցի անմասն չի մնալու մեր քաղաքի բարեփոխումներից․ Տիգրան Ավինյան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Մեր քաղաքի 12 վարչական շրջանները երևանյան մետրոպոլիայի հիմնասյուներն են: Մալաթիա-Սեբաստիան Երևանի ամենամեծ վարչական շրջաններից է իր տարածքով և բնակչությամբ:

Այսօր շրջայց կատարեցի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ տեղում ծանոթանալով ընթացիկ և նախագծված բարեկարգման և հիմնանորոգման աշխատանքներին:

Նորոգման աշխատանքներ Մալաթիա այգում:
Հայրենական պատերազմում հաղթանակի 40-ամյակին նվիրված այգու հիմնանորոգում:
Հայորդաց այգու վերականգնում:
174 և 176 դպրոցներին հարակից 100-մետրանոց խաղադաշտի հիմնանորոգում, որը կարող է ընդունել ֆուտբոլի, բասկետբոլի և, առաջին անգամ Մալաթիա-Սեբաստիայում, մեծ թենիսի խաղեր: Այս խաղադաշտի շուրջ գործելու է նաև վազքուղի:
121 դպրոցին հարակից խաղադաշտի հիմնանորոգում, որտեղ կլինի նաև մարզանքների համար առանձնացված տարածք:

Համար 277 չգործող մանկապարտեզի շենքի հիմնանորոգումից հետո այստեղ կտեղակայվեն «Սեբաստիա» մշակութային հիմնադրամը և «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ը,   որոնց ներկայիս զբաղեցրած 79 և 84 մանկապարտեզները կհիմնանորոգվեն ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրով:

Սրանք Մալաթիա-Սեբաստիայում ընթացող և նախատեսված աշխատանքների մի մասն են միայն: Երևանի ոչ մի վարչական շրջան և ոչ մի երևանցի անմասն չի մնալու մեր քաղաքի բարեփոխումներից: