Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.67

EUR414.14

RUB4.89

Երևան 20 ℃

Рус Eng

Մետրոպոլիտենի աշխատակիցները պարգևատրվել են մեդալներով, շնորհակալագրերով և պատվոգրերով

Երևան

7 Մարտի, 22:41

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի շահագործման 42-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Երևանի մետրոպոլիտեն՝ մեդալներ, շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնել համակարգի բազմափորձ աշխատակիցներին։

Ողջունելով ու շնորհավորելով ներկաներին հիշարժան օրվա կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մետրոպոլիտենի աշխատակիցներին՝ պատասխանատու ու բարդություններով լի աշխատանքի համար:
Մետրոպոլիտենի 42-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել էլեկտրամեխանիկական ծառայության պետ Սամվել Մնացականյանն ու կոմունիկացիոն ենթակառուցվածքների ծառայության պետի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Արթուր Սերոբյանը։

Մետրոպոլիտենի մի շարք աշխատակիցներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում